|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մայիսի 2026 թվականի N 575-Ա |
ԱՐԳԻՇՏԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՄԻԿՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՓՈՓՈԽԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 05-081-0001-0039 և 05-081-0001-0040 կադաստրային ծածկագրերով 0.1664 հա և 0․08 հա մակերեսներով հողամասերի գծային չափերը, երկրաչափական պատկերը և մակերեսները, պահպանելով սեփականության իրավունքը, ինչպես նաև հաշվի առնելով, որ հողամասի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 05-081-0001-0039 և 05-081-0001-0040 կադաստրային ծածկագրերով 0.1664 հա և 0․08 հա մակերեսներով հողամասերի գծային չափերի, երկրաչափական պատկերի ու մակերեսների փոփոխությունը և ճանաչել օրինական` համաձայն կատարված ուղղումների, պահպանելով սեփականության իրավունքը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից ներկայացրած չափագրման արդյունքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|