|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1215-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-002-0101-0084 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00422 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ՏԻԳՐԱՆ ԱՅՈՒՆՑԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 91-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Տ․Մեծի փող, 11/12 հասցեում գտնվող 05-002-0101-0084 կադաստրային ծածկագրով 0.00422 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 42.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը վաճառել քաղաքացի Տիգրան Այունցին:
- Քաղաքացի Տիգրան Այունցը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 32000 /երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(851.64 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|