|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2026 թվականի N 70-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԱՎՏՈՏՆԱԿ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 09.07.2026թ. թիվ 805-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի փող., 7/7 հասցեում գտնվող 0,002759 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված ավտոտնակը՝ 17.35 քմ ներքին և 26.56 քմ արտաքին մակերեսով 1-ին հարկը, 16․68 քմ ներքին և 26․56 քմ արտաքին մակերեսով նկուղը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Սիրամարգ Օհանյանին:
- Քաղաքացի Սիրամարգ Օհանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 9300 /ինը հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 39500 /երեսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -13 ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԻԼԻՉ ԹԱՄԱՄՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|