Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ե. Չարենցի փող․, 21 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.25 հա հողամասին կից 0.02146 հա հաղամսը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Մհեր Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Մհեր Պայքարի Քոչարյանին՝ ծնվ. 14.04.1968թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.25 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.27146 հա: Հողամասի վրա կառուցված 128.55 քմ ներքին մակերեսով կիսանկուղային հարկը, 8.46 քմ մակերեսով բաց պատշգամբը, 150.32 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 49.38 քմ մակերեսով բաց պատշգամբը, 5.54 քմ ընդհանուր մակերեսով աստիճանահարթակը, 28.52 քմ ներքին մակերեսով օժանդակ շինությունը, 26.65 քմ մակերեսով ծածկը, 43.66 քմ և 15.05 քմ մակերեսներով երկու անասնաշենքերը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մհեր Քոչարյանի սեփականություն:
- Համայնքի կողմից Մհեր Պայքարի Քոչարյանին սեփականության իրավունքով հատկացված 0.27146 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|