|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 սեպտեմբերի 2026 թվականի N 1273-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը, Արսեն Գագիկի Երիցյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական վճարների պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Արսեն Գագիկի Երիցյանի կողմից /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Մարտունի բնակավայր 6 փ. Տ. 4 հասցեում/ քաղաք Ճամբարակ, Սեպտեմբերի 21 2/9 հասցեում աղբահանության ծառայությունից օգտվելու համար ընդամենը՝ 9400 ՀՀ դրամի չափով տեղական վճարի պարտավորությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արսեն Գագիկի Երիցյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|