|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մարտի 2024 թվականի N 38-Ա |
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՎ ԲՅՈւՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈւՄ՝ ՍՈւԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈւ ԹՈւՅԼՏՎՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2024թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել մասնակցելու «Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու վերակառուցման աշխատանքներ» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու վերակառուցման աշխատանքներ» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -13 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|