|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 օգոստոսի 2026 թվականի N 1034-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԴՄԱՆԻ ՓՈՂՈՑ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏԲՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 239.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդկետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի 7 հասցեում գտնվող բնակավայրի հասարակական նշանակության 0.21 հա հողամասում ինքնակամ /20237PWBWL/ կառույցների օրինականացման 8-րդ կետը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւ Մ ԵՄ՝
- «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոց 7 հասցեում գտնվող ինքնակամ շինությունները բավարարում են Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության հողամասի վրա ինքնակամ /20237PWBWL/ 2016թ. կառուցված 129.2քմ արտաքին մակերեսով ծածկը /գազալցակայան/, 2010թ. կառուցված 33.84քմ ներքին և 40.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով սպասասրահը իր սանհանգույցով, 28.0քմ ներքին և 29.5քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 8.51քմ մակերեսով հարթակը, 6.26քմ ներքին և 8.64քմ արտաքին մակերեսով պահակակետը, 2019թ․ կառուցված 1.14քմ ներքին և 1.6քմ արտաքին մակերեսով մետաղական շինությունը և 2010թ. կառուցված 17.0քմ մակերեսով հարթակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել օրինական:
- «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ» ՍՊԸ-ն պարտավոր է 239.55 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված վերոնշյալ շինությունների համար, որի արժեքը կազմում է 356 000 / երեք հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ» ՍՊԸ-ին պատկանող սեփական գույք:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.53 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|