|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2019 թվականի N 93 |
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի պահանջները և «Գույքահարկի մասին» օրենքի՝ 01.01.2003 թվականի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի բնակիչ Վարդան Հակոբյանի դիմումը այն մասին, որ իր անունով հաշվառված է GAZ 24-03 մակնիշի ավտոմեքենա, որը տարիներ շարունակ գտնվում է անսարք վիճակում: 2015-2019թթ. կուտակվել է 62613 հազ. դր. (վաթսուներկու հազար վեց հարյուր տասներեք դրամ) գույքահարկի պարտք, որից 47387 հազ. դրամը (քառասունյոթ հազար երեք հարյուր ութսունյոթ) մայր գումար է, իսկ 15226 հազ. (տասնհինգ հազար երկու հարյուր քսանվեց) դրամը` տույժ: Նա մուծել է մայր գումարը, և սոցիալական խնդիրներից ելնելով` խնդրում է օրենքի սահմանում արտոնել գույքահարկի մասով տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|