|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2019 թվականի N 14 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 14.03.1997 թվականի N51 որոշման 5-րդ կետով
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Դեռևս 1970 թվականին նախկին Կրասնոսելսկի շրջանի ադրբեջանաբնակ «Ամիրխեր» խորհտնտեսության պատկանող Սևան լճափնյա տարածքի արոտավայրում կառուցվել է 379 քմ մակերեսով անասնաշենք և 72քմ մակերսով կացարան: 1990 թվականից գյուղը վերանվանվել է Կալավան: 1991 թվականին սեփականաշնորհման ընթացքում նշված շինությունները անհրաժեշտ ձևակերպում չեն ստացել և ներկայումս օգտագործվում են անհայտ անձանց կողմից:
- «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գտնվող նախկին «Ամիրխեր» խորհտնտեսության ներկայիս Կալավան գյուղին պատկանող 379 քմ անասնաշենքը և 72 քմ կացարանը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
- Որոշման մեկ օրինակը ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ և խնդրել կատարել համապատասխան ձևակերպումները:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնեւմ ստորագրման պահից:
|
Կողմ -5 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|