|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2024 թվականի N 108-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ՄԱՌԱՆ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 19.08.2024թ. թիվ 921-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Գ․ Նժդեհի փող. 103/5 հասցեում գտնվող 0,001 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 8.35 քմ ներքին և 10.0 քմ արտաքին մակերեսով մառանը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վրեժ Լազարյանին:
- Քաղաքացի Վրեժ Լազարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /մառան/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -13 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|