|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1132-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-002-0102-0060 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00123 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ՄԱՌԱՆ/ ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով, ՀՀ«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածը և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 92-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Գ․ Նժդեհի փող, 103/3 հասցեում գտնվող /վկայական 23042024-05-0048/ 05-002-0102-0060 կադաստրային ծածկագրով 0.00123 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 12.3քմ արտաքին մակերեսով մառանը վաճառել քաղաքացի Արթուր Դալլաքյանին:
- Քաղաքացի Արթուր Դալլաքյանը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ /անդորագիրը կցված է գործերին/, իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին վճարել է 18300 /տասնութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ /անդորագիրը կցված է գործերին/:
- Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 27.06.2024թ. 634-Ա որոշումը:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(856.31 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|