|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2023 թվականի N 153-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Հ․ Նադարյան փող. թիվ 44 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-002-0213-0177 կադաստրային ծածկագրով 0.003 հա մակերեսով հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 21.35 քմ ներքին և 27.6 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը ուղղակի վաճառքով օտարել Հովիկ Գուրգենի Հարությունյանին:
- Քաղաքացի Հովիկ Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջեի 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 11000 /տասնմեկ հազար /ՀՀ դրամ, շինության /առևտրի սրահ/ համար համայնքի վարչական բյուջեի 900185061232 հաշվեհամարին վճարել 185․000 /մեկ հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|