Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 624-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2023 թվականի N 624-Ա

ՎԱՐԴԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ՍԻԼՎԱ ՀՈՎՍԵՓԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածովՀՀ «Հողային օրենսգիրք»-ի 2010 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ, Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի տուն 52 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.172 հա  հողամասին կից 0.028 հա իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Վարդան Պողոսյանին և Սիլվա Մխիթարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 27.04.2010թթիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Վարդան Վաչագանի Պողոսյանին՝ծնված 18.05.1968թ.,և Սիլվա Հովսեփի Մխիթարյանին՝ծնված 12.03.1937թ.համատեղ սեփականության իրավունքով հատկացվել է 0.172 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.2 հա: Հողամասի վրա  կառուցված 87.09 քմ ներքին և 117.24 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը.,117.97 քմ ներքին և 143.84 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը.,38.50 քմ  մակերեսով աստիճանահարթակը.,45․94 քմ ներքին և 57.74քմ արտաքին մակերեսով անասնագոմը.,20․68 քմ ներքին և 27.33քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունըորոնք կառուցված չեն ՀՀ հօղային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրաչեն հակասում քաղաքաշինական նորմերինչեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վարդան Պողոսյանի և Սիլվա Մխիթարյանի համատեղ սեփական գույք:
  3. Համայնքի կողմից Վարդան Պողոսյանին և Սիլվա Մխիթարյանին համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.2 հա հողամասը  չի  գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:Մնացորդ 0.0528 հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 109

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner