|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 օգոստոսի 2026 թվականի N 1027-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Ծ.ԻՍԱԿՈՎԻ ՓՈՂ. 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՐՄԻՆԵ ԺՈՐԱՅԻ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ծ.Իսակովի փողոց տուն 2 հասցեում 05-002-0064-0005 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.06859 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-002-0064-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Հերմինե Ժորայի Լազարյանի՝ ծնված 28.08.1976թ.ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 0.06859 տնամերձ հողամասի և հողամասի վրա 1975 թվականին կառուցված երկհարկանի 69.0քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի.,24.64քմ մակերեսով բաց պատշգամբի.,16.05քմ մակերեսով բաց պատշգամբի.,90.60քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի.,23.05քմ մակերեսով բաց պատշգամբի.,7.20քմ մակերեսով աստիճանահարթակի.,32.53քմ ներքին մակերեսով օժանդակ շինության և 32.76քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ, որոնք կառուցված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հերմինե Լազարյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Հերմինե Ժորայի Լազարյանի սեփականության իրավունքով ճանաչված 0.06859 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|