Այսօր: Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1176-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2026 թվականի N 1176-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՐԱԽՏԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԼԱԴԻՄԻՐ ՏԻԳՐԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 99.22քմ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2026DGKS6N/ կառույցի օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 11-րդ փողոցի 3 հասցեում 05-032-0013-0028 կադաստրային ծածկագրով գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.076 հա հողամասում, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Վլադիմիր Տիգրանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական՝ 2636736 տրված՝25.09.2009թ․/ 2015թվականին ինքնակամ կառուցված բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
  2. Վլադիմիր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա 2015թվականին ինքնակամ կառուցված /2026DGKS6N/ երկհարկանի 38.30քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը.,58.88քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը և 2.04քմ արտաքին մակերեսով պետքարանը, որոնք կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վլադիմիր Տիգրանի Հովհաննիսյանի օրինական սեփական գույք:
  3. Վլադիմիր Հովհաննիսյանը պարտավոր է 99.22 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառուցված ինքնակամ շինությունների համար, որի արժեքը կազմում է 73 800 /յոթանասուն երեք հազար ութհարյուր/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական Վլադիմիր Հովհաննիսյանի սեփական գույք:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner