Այսօր: Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1504-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2026 թվականի N 1504-Ա

ԹՈՌՆԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԵՆԵՔԵՐԻՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հ Հ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Թոռնիկ Սենեքերիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոց 21 հասցեում 05-077-0015-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ բացված 4.5քմ ընդհանուր մակերեսով քանակով երկու պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, հաշվի առնելով, որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել և շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․

 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Թոռնիկ Խորենի Սենեքերիմյանի կողմից սեփականության /վկայական՝ 09092026-05-0071/ իրավունքով իրեն պատկանող 0.13889 հա տնամերձ հողամասում ինքնակամ /2026UP4LAG/ 2012 թվականին կառուցված 50.92 քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 44.07քմ ընդհանուր մակերեսով ծածկերը, ինչպես նաև իր կողմից ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանները  ճանաչել օրինական:
  2. Քաղաքացին պարտավոր է ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին ինքնակամ շինությունների համար վճարել 83100 /ութսուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ, իսկ ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանների համար վճարել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ՝ համարել օրինական Թոռնիկ Սենեքերիմյանի սեփականություն:
  3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 
  4. Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.10.2026 թվականի N 1306-Ա որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Թոռնիկ Սենեքերիմյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.40 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner