|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հունիսի 2025 թվականի N 381-Ա |
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից տրված 26.05.2025 թ. ՃՀԱ/104/19005-25 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասում խելացի ոռոգման կառավարման տնակի, ֆիլտրացման հավագովի տնակի և արևային կայանների ցանկապատման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.30 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|