|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2019 թվականի N 23 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳՈՒՏ,ՎԱՀԱՆ, ԹԹՈՒՋՈՒՐ, ԴՊՐԱԲԱԿ, ԿԱԼԱՎԱՆ, ԱՆՏԱՌԱՄԵՋ, ՁՈՐԱՎԱՆՔ, ՔԱՂԱՔ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՄԱՇՏՈՑ ՓՈՂՈՑԻ ՆԵՐՔԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋՐԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցաներ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Ճամբարակ համայնքի Այգուտ, Վահան, Թթուջուր, Դպրաբակ, Կալավան, Անտառամեջ, Ձորավանք,քաղաք Ճամբարակի Մաշտոց փողոցի ներքին խմելու ջրի ջրագծի կառուցման և ջրընդունիչների վերանորոգման աշխատանքների» ծրագրին:
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Ճամբարակ համայնքի Այգուտ, Վահան, Թթուջուր, Դպրաբակ, Կալավան, Անտառամեջ, Ձորավանք,քաղաք Ճամբարակի Մաշտոց փողոցի ներքին խմելու ջրի ջրագծի կառուցման և ջրընդունիչների վերանորոգման աշխատանքների» ծրագրի ֆինանսական հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
- Սույն որոշումը ուժի մեջ է 2019 թվականի հունվարի 1-ից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|