| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  24  հոկտեմբերի  2024 թվականի N 109-Ա | 
  ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԽԱՆՈՒԹ/ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
 Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 27.09.2024թ. թիվ 1169-Ա որոշումը. 
ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է՝  
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Մարտունի բնակավայր, 3-րդ փող., թիվ 23/1 հասցեում գտնվող 0,00771 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 92.3 քմ ներքին և 100.05 քմ արտաքին մակերեսով խանութը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գոհար Հարությունյանին: 
 
- Քաղաքացի Գոհար Հարությունյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 16800 /տասնվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /խանութ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 586000 /հինգ հարյուր ութսունվեց  հազար/ ՀՀ դրամ: 
 
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
  | 
 Կողմ -13  ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |