|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 նոյեմբերի 2026 թվականի N 1428-Ա |
ԻԼՅԻՉ ԳՈՒՐԳԵՆԻ ՂՈՒԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Իլյիչ Ղուլյանին պատկանող Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 3-րդ փող. 60/1 հասցեում գտնվող 05-081-0158-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում, կառույցը հանդիսանում է մեկ հարկանի 93.93 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն, թիվ 10 սենյակում տեղադրված քանակով՝ 2/երկու/ դուռ և 1/մեկ/ պատուհան, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների աշխատանքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իլյիչ Ղուլյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.048 հա հողամասում ինքնակամ կառուցված 90.18 քմ արտաքին մակերեսով շինությունը և 3.75 քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ ձևափոխած 2 դուռ և 1 պատուհանի աշխատանքները ճանաչել օրինական:
- Համաձայն սույն կարգի 13-րդ կետի ա) ենթակետի և սույն որոշման 4-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը, որի արժեքը կազմում է 65 760 /վաթսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, վճարվել է 900185061158 հաշվի համարին, 2 դուռ և 1 պատուհան, որի արժեքը կազմում է 6000 /վեց/ հազար դրամ վճարվել է 900185061158 հաշվի համարին՝ համարել Իլյիչ Ղուլյանի սեփականություն:
- Պայմանով հատկացված 0,048 հա հողամասը համարել Իլյիչ Ղուլյանի սեփականութուն, որի համար 900185061034 հաշվի համարին վճարվել է 105 000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ որպես հողի կադաստրային արժեք /վճարման հանձնարարական՝ N18104/։
- Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 08.05.2023թ. թիվ 286-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Իլյիչ Գուրգենի Ղուլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|