|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2025 թվականի N 137-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի կողմից տրված 28.02.2025 թ. ՇԹԴ/98/2684-25 դիմում-հայտը․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 1-ին փողոց 73 հասցեում նոր կառուցվող 15մ բարձրությամբ բջջային կապի աշտարակի աշխատանքների կատարման նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|