1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Կորյուն Տարիելի Քիշմիրյանին /հաշվառված` քաղաք Երևան, Նորք Մարաշ, Նորքի 1-ին նրբանցք, 62 տուն/ սեփականության իրավունքով պատկանող 05-074-0101-0109 կադաստրային ծածկագրով 0.125 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է։ Կորյուն Տարիելի Քիշմիրյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2025 թվականի մայիսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգից ձեռք բերված տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 05-074-0101-0109 կադաստրային ծածկագրով 0.125 հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողը հանդիսանում է Կորյուն Տարիելի Քիշմիրյանի սեփականությունը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն, անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը 2008-2024թթ. 28.04.2025 թ. դրությամբ կազմում է 30123ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 22804 ՀՀ դրամ, տույժ` 7319 ՀՀ դրամ։ (Ըստ տարիների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Կորյուն Տարիելի Քիշմիրյանին /հիմք՝ ծանուցագիր/: Կորյուն Քիշմիրյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են Կորյուն Քիշմիրյանի բացակայությամբ: Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Կորյուն Տարիելի Քիշմիրյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը, որը 04.06.2025թ. դրությամբ կազմում է 30123ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 22804 ՀՀ դրամ, տույժ` 7319, մոտավորապես՝
- 2008 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2009 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2010 ապառք՝688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2011 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2012 ապառք՝ 688դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2013 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2014 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2015 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 376 դրամ,
- 2016 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 349 դրամ,
- 2017 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 294 դրամ,
- 2018 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 308 դրամ,
- 2019 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 220 դրամ,
- 2020 ապառք՝ 688 դրամ, տույժ՝ 200 դրամ,
- 2021 ապառք՝ 2475 դրամ, տույժ՝ 723 դրամ,
- 2022 ապառք՝ 2970 դրամ, տույժ՝ 867 դրամ,
- 2023 ապառք՝ 3465 դրամ, տույժ՝ 854 դրամ,
- 2024 ապառք՝ 4950 դրամ, տույժ՝ 496 դրամ։
3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ (…): Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը. 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ և 225-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով և 236-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Կորյուն Տարիելի Քիշմիրյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 30123 ՀՀ դրամ /երեսուն հազար հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը:
- Գումարը՝ 13323 ՀՀ դրամը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185065019, իսկ 16800 ՀՀ դրամը ենթակա է վճարման 900185001576 հաշվեհամարին:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:
|