|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 119-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 05-002-0050-0012 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0025 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել «ՀԷՑ» ՓԲԸ-ին՝ «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող ալրաղացը սնուցող ենթակայան կառուցելու նպատակով:
- Վաճառքի գին սահմանել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 19․01․2024 թվականի 14-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -14 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|