Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ քաղաքի բնակչուհի Գայանե Խաչատրյանի՝ կրթաքարոզչական, համայնքի և հանրապետության վերջին հարյուր տարիների պատմական իրադարձությունների մասին գեղարվեստական աշխատանքների, մասնավորապես՝ «Սևանի աղերսը», «Հեքիաթ ասեղնամաշիկների մասին» և «Անկախության թթնին» գրքերի հրատարակմանն աջակցելու նպատակով տրամադրել 150.000 ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|