|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 փետրվարի 2021 թվականի N 37 |
ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱԳԻԾԸ ՀՀ ՏԿԵՆ ՋՐՋԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով ՀՀ ջրային կոմիտեի նախագահի 08.02.2021 թվականի թիվ 01/08/297-2021 գրությունը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, որպեսզի վերջինս այն վարձակալության հանձնի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -0 | Դեմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|