|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2025 թվականի N 506-Ա |
ԱՍՏՂԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը,Աստղիկ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայր 12-րդ փող, թիվ 2 հասցեում գտնվող 05-074-0021-0017 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Աստղիկ Կիրակոսյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող Շողակաթ բնակավայրի բնակելի կառուցապատման 0.19111 հա հողամասում 2015 թվականին ինքնակամ /2023NF7WMN/ կառուցված մեկ հարկանի 38,51 քմ ներքին և 49․75 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 90.63 քմ ներքին և 108.03 քմ արտաքին մակերեսով քոթեջը,48․44 քմ մակերեսով բաց պատշգամբը /կամ աստիճանահարթակը/, 28.2 քմ մակերեսով հարթակը,18․54 քմ մակերեսով ծածկը և 83․94 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 346․500 /երեք հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Աստղիկ Կիրակոսյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.75 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|