Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 506-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 506-Ա

ԱՍՏՂԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը,Աստղիկ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայր 12-րդ փող, թիվ 2 հասցեում գտնվող 05-074-0021-0017 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Աստղիկ Կիրակոսյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող Շողակաթ բնակավայրի բնակելի կառուցապատման 0.19111 հա հողամասում 2015 թվականին ինքնակամ /2023NF7WMN/ կառուցված մեկ հարկանի 38,51 քմ ներքին և 49․75 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 90.63 քմ ներքին և 108.03 քմ արտաքին մակերեսով քոթեջը,48․44 քմ մակերեսով բաց պատշգամբը /կամ աստիճանահարթակը/, 28.2 քմ մակերեսով հարթակը,18․54 քմ մակերեսով ծածկը և 83․94 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։
  2. Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 346․500 /երեք հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Աստղիկ Կիրակոսյանի սեփականություն:
  3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.75 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner