Ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով.,«Տեղական Ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգիրք»-ի 2010 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տուն 31 հասցեում,05-037-0012-0009 կադաստրային ծածկագրով գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.24հա հողամասին կից 0.10224հա հողամասը իրենց տրամադրելու և մինձև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մերուժան Ենոքյանին և Հովիկ Ենոքյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Մերուժան Գարսևանի Ենոքյանին՝ ծնված 19.08.1951թ. և Անի Հովիկ Գարսևանի Ենոքյանին՝ծնված 31.05.1954թ. ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացվել է 0.24 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.34224: Հողամասի վրա կառուցված բնակելի տան 94.11 քմ ներքին մակերեսով նկուղային հարկը,26.25 քմ մակերեսով բաց պատշգամբը,125.58քմ ներքին մակերեսով բնակելի տունը,30.14քմ մակերեսով բաց պատշգամբը և 4.39քմ մակերեսով աստիճանահարթակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝26.12.2002թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Մերուժան Ենոքյանի և Հովիկ Ենոքյանի ընդհանուր բաժնային սեփական գույք:
- Համայնքի կողմից Մերուժան Գարսևանի Ենոքյանին և Հովիկ Գարսևանի Ենոքյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացված 0.34224 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին,իսկ մնացորդ 0.2839հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից10.02.2025թվականին տրված թիվ 74-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականությանիրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|