|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2022 թվականի N 55-Ն |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈւՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2023թ. բյուջեի նախագիծը՝ համաձայն N 1 հավելվածի՝ ա) Եկամուտների մասով՝ 832100.4 հազար դրամ բ) Ծախսերի գծով՝ 795162․0 հազար դրամ:
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամուտների՝ համաձայն հատված 1-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
- «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` թույլատրել համայնքի ղեկավարին՝ ա) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ․ հունվարի 1-ից։
|
Կողմ -17 ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(103.50 Կբ)
հավելված 1 |
 |
(85.00 Կբ)
հավելված 2 |
 |
(71.50 Կբ)
հավելված 3 |
 |
(27.00 Կբ)
հավելված 4 |
 |
(116.00 Կբ)
հավելված 6 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|