|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 ապրիլի 2020 թվականի N 60 |
30.12.2019 ԹՎԱԿԱՆԻ N 127 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Ճամբարակ համայնքում Տեղական վճարների դրույքաչափերը սահմանող՝ 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված՝ համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար՝ կենցաղային աղբի համար՝ (…) «գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ միչև 100 մետր քառակուսի, 5 դրամ՝ 100 մետր քառակուսին գերազանցող մակերեսով շինությունների համար» նախադասությունը հասկանալ հետևյալ կերպ՝. «գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային /վարչակառավարչական/ նշանակության շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար սահմանել 15 դրամ»:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -7 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|