|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2021 թվականի N 66-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՆՆԴԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35-րդ կետի <դ> ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13.05.2021 թվականի թիվ 125 որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N02062021-05-0056/ 05-002-0101-0170 կադաստրային ծածկագրով 0.00567 հա հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 47.5 քմ ներքին և 56.7 քմ արտաքին մակերեսով սննդի սպասարկման կետը ուղղակի վաճառքով օտարել Վազգեն Ադամյանին:
- Քաղաքացի Վազգեն Ադամյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 19.100 /տասնինը հազար հարյուր/ ՀՀ դրամ: Շինության /սննդի սպասարկման կետ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 379.160 /երեք հարյուր յոթանասունինը հազար հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -5 ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|