|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2025 թվականի N 405-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԵՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․04․2025թ. N 2/փ-143 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 22․05․20205թ. N 42-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-009-0264-0008 կադաստրային ծածկագրով 2․13605 հա արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխությունն արտացոլել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.38 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|