|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հունվարի 2026 թվականի N 44-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29.12.2005 թվականի թիվ 2408-Ն որոշման հավելված 1-ի սահմանված կարգի 19-ից 22 կետերով և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 21.01․2026թ. տրված ՇԹԴ//950-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Բավարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված դիմում-հայտը և երկարաձգել Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացման աշխատանքների նպատակով Ճամբարակ համայնքի կողմից 22․07․2025 թվականին տրված ՇԹ/102/10959-25 շինարարության թույլտվության ժամկետը։
- Շինարարական աշխատանքներն վարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ կառուցապատողը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման հաջորդ օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|