1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը. ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայությունից Ճամբարակի համայնքապետարան 04․08․2026թ․ ստացվել է թիվ Ե/3/2060-26 գրությունը, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 18․08․2026թ․թիվ 19-2216 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (Ճամբարակ համայնքի վարչական տարածքի ափամերձ հատվածում, կորդինատներ՝ X(40․566885) և Y(45.160654)) անհայտ անձի կողմից ինքնակամ կառուցված թվով 2 հատ մետաղական վագոն տնակներ, 5 հատ մետաղական զրուցարաններ և մեկ հատ սանհանգույցհայտնաբերելու վերաբերյալ Փաստի առթիվ 25․08․2026թ․ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 1080-Ա վարչական վարույթը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․ սեպտեմբերի 4-ին ժամը 12։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ Կորյուն Կարապետյանը և Գեղամ Իսոյանը ներկայացել են վարչական վարույթի լսումներին և հայտնել, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անհայտ անձանց կողմից թվով 2 հատ մետաղական վագոն տնակները, 5 հատ մետաղական զրուցարանները և մեկ հատ սանհանգույցը կառուցվել են ինքնակամ, առանց որևէ թույլտվության առնվազն մի քանի տարի առաջ։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ձեռնարված միջոցներով չեն հայտնաբերվել ինքնակամ շինություններ իրականացրած անձինք։ Միաժամանակ գտնում են, որ նշված կառույցները ենթակա են ապամոնտաժման։ 2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝ ա. Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ Դրախտիկ բնակավայրի ափամերձ հատվածում («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) (կոորդինաներ՝ X(40․566885) և Y(45.160654)) հայտնաբերված անհայտ անձի կողմից ինքնակամ կառուցված /տեղադրված/ թվով 2 հատ մետաղական վագոն տնակները, 5 հատ մետաղական զրուցարանները և մեկ հատ սանհանգույցը հանդիսանում են ինքնակամ կառույցներ, որոնցով զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով։ բ. վերոնշյալ ինքնակամ կառուցված /տեղադրված/ շինություններով փաստացի ծանրաբեռնված է պետական սեփականություն հանդիսացող հողամասը, հողամասի նպատակային նշանակությունը` բնության հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված։ 3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը. ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի 2-4 կետերի համաձայն` 2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։ Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։ Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։ Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։ Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։ Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝ ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…), 2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված հողեր. (…), 4) զբաղեցվածենպետականսեփականությունհանդիսացողանտառով: (…)։ Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն. 1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը: Հաշվի առնելով, որ նշված հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն, հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, գտնվում է անտառածածկ հատվածում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` բնության հատուկ պահպանվող տարածքների հողեր են, ինչպես նաև զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով, ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) անհայտ անձի կողմից ինքնակամ կառուցված /տեղադրված/ թվով 2 հատ մետաղական վագոն տնակները, 5 հատ մետաղական զրուցարանները և մեկ հատ սանհանգույցը ենթակա չեն օրինականացման, այլ ենթակա են քանդման (ապամոնտաժման): ՀՀ հողային օրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մնասի համաձայն` Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) (կոորդինաներ՝X(40․566885) և Y(45.160654)) անհայտ անձի կողմից ինքնակամ կառուցված թվով 2 հատ մետաղական վագոն տնակները, 5 հատ մետաղական զրուցարանները և մեկ հատ սանհանգույցը և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
- Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
- Կայացված որոշման օրինակը ուղարկել «Սևան»ազգայինպարկ»ՊՈԱԿ-իտնօրենին:
|