Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի դրույթներով՝ ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 1-ին փող.տուն 37/1 հասցեում 05-081-0015-0010 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.25հա հողամասին կից 0.07522հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Շուշիկ Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Շուշիկ Սուրենի Զարգարյանին՝ ծնված 22.09.1962թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.18 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.18819հա հողամաս: Հողամասի վրա 1970 թվականին կառուցված երկհարկանի 97.8քմ ներքին մակերեսով 1-ին հարկը,13.4քմ մակերեսով բաց պատշգամբը,109.49քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,13.4քմ մակերեսով բաց պատշգամբը,3.51քմ մակերեսով աստիճանահարթակը,35.52քմ ներքին մակերեսով անասնաշենքը և 21.6քմ մակերեսով ծածկը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Շուշիկ Զարգարյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Շուշիկ Զարգարյանին սեփականության իրավունքով հատկացված 0.18819հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|