Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Արթուր Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Դրախտիկ, 10-րդ փողոց, թիվ 30 հասցեում գտնվող 05-032-0013-0021 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արթուր Ստեփանյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026TMFLPA/ ինքնակամ կառուցված 32,63 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 13,22 քմ բաց պատշգամբը, 23,47 քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 31,81 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը՝ 75․150 /յոթանասունհինգ հազար մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին, համարել Արթուր Ստեփանյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|