Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
- Ճամբարակ համայնքի 2026թ-ի բյուջեում հատկացնել ___________ ՀՀ դրամ գումար՝ 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
- Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 10.000.000 /տաս միլիոն/ ՀՀ դրամ:
- Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևանմուշը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների նվազագույն տոկոսային շեմեր, որոնք հաշվարկվում են քվեարկելու իրավունք ունեցող համայնքի բնակչության թվի նկատմամբ.
1) մեկ տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում). 2) երկու տոկոս՝ եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում (բնակավայրերում):
- Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել ենթակառուցվածքների զարգացման ոլորտը(ները) (կամ տարածքը)՝ որպես առաջնահերթություն։
- Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում, 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն, 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
|