Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1374-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2024 թվականի N 1374-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ ՇՈՂԱԿԱԹ ԲՆԱԿԱՎԱՅՐ 15-ՐԴ ՓՈՂՈՑ, 38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՇԱՀԵՆ ԱՐՄԱՆԻ ԱՎԱԼՅԱՆԻՆ (7/8), ՍԱՐԳԻՍ ՄԵԼՍԻԿԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ (1/8) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Շահեն Արմանի Ավալյանի և Սարգիս Մելսիկի Դալլաքյանի 04․12․2024թ․ դիմումները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04112024-05-0035 վկայականը, «Վահրամ Հակոբյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով․

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

  1. Տարանջատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոց, 38 հասցեում գտնվող, Շահեն Արմանի Ավալյանին ընդհանուր բաժնային սեփականույան իրավունքով պատկանող հողամասը՝ համաձայն «Վահրամ Հակոբյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
  2. Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 15-րդ փողոց, 38 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել հասցեներ․
    ա․ 0․04154։2=0.02077 հա մակերեսով հողամասին տրամադրել Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 12-րդ փողոց, 25/1
    բ․ 0․04154։2=0.02077 հա մակերեսով հողամասին տրամադրել Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 12-րդ փողոց, 25/2
  3. 0․04154 հա հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner