Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596 որոշման «7-րդ գլուխ շահագործման թույլտվություն (ավարտված շինարարության փաստագրում)»
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1․«Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգում» շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Նախագահ`Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արտակ Ստեփանյան
անդամներ` քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ՝ Կարեն Բաղդասարյան,
ՀՀ ՔՏՀԱՏ մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ներկայացուցիչ,
Կապալառու` «Շինտեխնիկա» ՍՊԸ տնօրեն` Նվեր Նադարյան
Տեխնիկական հսկողություն իրականացնող` «Աս Քոնթրոլ» ՍՊԸ տնօրեն` Սևակ Ալեքյան,
Հեղինակային հսկողություն իրականացնող` «Ինֆրա Դիզայն» ՍՊԸ տնօրեն` Արմեն Հովհաննիսյան
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: