|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունիսի 2025 թվականի N 411-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով՝ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 07․07․2022 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-031-0107-0165 կադաստրային ծածկագրով 1․0 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին,որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝գյուղատնտեսական արտադրական և կատարել պետական գրանցում:
- Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.49 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|