Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Շողակաթ բնակավայրում գտնվող, Նատալյա Դանիելյանին պատկանող, 05-074-0206-0006 կադաստրային ծածկագրով Շողակաթ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 15-րդ փողոց, 76 հողամաս։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Շողակաթ բնակավայրում գտնվող, Գրիգոր Հակոբյանին պատկանող, 05-074-0101-0084 կադաստրային ծածկագրով Շողակաթ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Շողակաթ , 22 հողամաս։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Շողակաթ բնակավայր 15-րդ փողոց 6 հասցեն տրամադրել 05-074-0206-0030 կադաստրային ծածկագրից առանձնացվող գույքին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|