Հայտարարությունների քանակը`
25
|
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/06/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` 1․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-9/ 2․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-10/ 3․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-11/ 4․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր՝ 3.1-12/ 5․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-8/ 6․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-9/ 7․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-10/ 8․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-11/ 9․ Համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր՝ 3.2-18/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Մանրամասները՝ կից ֆայլերում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/05/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` 1․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-3/ 2․ Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-1/ 3․ Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-8/ 4․ Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գնումների բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 2.3-9/ 5․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-2/ 6․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի /ծածկագիր` 3.1-3/ 7․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր` 3.2-3/թափուր պաշտոն զբաղեցնելու համար։
Մանրամասները՝ կից ֆայլերում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/05/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` 1․ «Ճամբարակ համայնքի Է. Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 2․ «Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի 3․ «Ճամբարակ համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 4․ «Ճամբարակ համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 5․ «Ճամբարակ համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 6․ «Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար։
Մանրամասները՝ կից ֆայլերում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/05/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/06/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` 1․ Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի (ծածկագիր 2.1-1) 2․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի (ծածկագիր 2.1-2) 3․ Իրավաբանական բաժնի պետի (ծածկագիր 2.1-3) 4․ Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գնումների բաժնի պետի (ծածկագիր 2.1-4) 5․ Աշխատակազմի գլխավոր մասնագետ-ՔՍԳ համակարգողի /ծածկագիր 2.3-10/ 6․ Աշխատակազմի գլխավոր մասնագետ-ՀՈԱԿ-ների համակարգողի (ծածկագիր 2.3-11) 7․ Աշխատակազմի առաջատար մասնագետի-/սոցիալական աշխատող/ (ծածկագիր 3.1-7) 8․ Աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր 3.1-8) 9․ Աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ-օպերատրի (ծածկագիր 3.2-7) թափուր պաշտոն զբաղեցնելու համար։
Մանրամասները՝ կից ֆայլում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/04/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/05/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ճամբարակ համայնքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Ճամբարակ համայնքի Վահան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և «Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար։ Մանրամասները՝ կից ֆայլում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Ուշադրություն... կայքի այցելուներին...
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռուզաննա Սարգսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/06/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/12/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.
- Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։
- Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։
- Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային կազմակերպությունների վերաբերյալ:
- Ստանալ մանրամասն տեղեկատվություն համայնքային սեփականության գույքի (հողեր, շենքեր-շինություններ, մեքենա-մեխանիզմների) և դրանց կառավարման գործընթացների վերաբերյալ։
- Ստանալ վարձակալված համայնքային գույքի համար տեղեկանք կատարվելիք վճարումների ժամանակացույցի, ինչպես նաև հաշվարկված վարձավճարների (ներառյալ տույժերը) վերաբերյալ։
- Գրանցել տարատեսակ խնդիրներ՝ արձանագրված համայնքնում, բնակավայրում, փողոցում, թաղամասում, շենքում, բակում և այլն։ Հետևել խնդրի լուծման ընթացքին, արձագանքել տրված լուծումներին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ծանոթանալ տեղական տուրքերի դրույքաչափերին։ Կատարել տարատեսակ թույլտվությունների ստացման համար տեղական տուրքերի չափերի հաշվարկ։
- Մասնակցել հարցումների և հանրային քննարկումների: Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքների բյուջեների պլանային ցուցանիշներին (մուտքեր, ելքեր), կատարողականներին (եկամուտների, ծախսերի) և հաշվետվություններին։
- Ծանոթանալ ՏԻՄ-երիկողմից տրամադրվող 60-ից ավել վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերին, ստանալ դիմելու ձևաթղթերը, առցանց եղանակով դիմել որոշ ծառայությունների համար։
- Մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին (այդ թվում համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացին)` ներկայացնելով առաջարկներ, քվեարկելով ներկայացված առաջարկների համար, գրանցելով մեկնաբանություններ և կարծիքներ այս կամ այն առաջարկի վերաբերյալ։
- Ծանոթանալ համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններին։ Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ թողնել մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքային բյուջեի միջոցով կատարվող գնումների փաստաթղթերին։
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, հայտարարություններին և իրադարձություններին (այդ թվում ավագանու նիստերին, հանրային քնննարկումներին և այլն)։
- Օգտվել կայքերում առկա և հանրային նշանակություն ունեցող տարբեր տեղեկատվական ռեսուրսներից։
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/04/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակ համայնքի հարգելի բնակիչներ,
Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:
Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար:
Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա:
Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ:
Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 30-ը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/01/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/01/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ճամբարակի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար։ Մանրամասները՝ կից ֆայլում։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/08/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/09/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին:
«Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։
Նախագծի իրականացումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։
Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. սեպտեմբերի 1-ը, ժամը 18։00-ն:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323 բջջային հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/07/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/07/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՃԱՄԲԱՐԱԿԸ ԴԱՐՁՆԵՆՔ ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ 1» թեմայով ակնարկի
ՄԱԶԾ-ն (Միավորված ազգերի զարգացման ծրագիր) ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցաբար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի 22 սահմանամերձ բնակավայրերում մեկնարկել է «Կայուն համայնքներ» Ծրագրի րականացումը։
Ծրագրի իրականացման ռազմավարությունն իբրև մեկնակետ ընդունում է այն մոտեցումը, որ
համայնքային զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ ներգրավվում են իրենց կյանքի վրա
ազդեցություն ունեցող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։ Այդ իսկ նպատակով ՄԱԶԾ
«Կայուն համայնքներ» ծրագիրը՝ Ճամբարակ քաղաքում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր
իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Ճամբարակը դարձնենք կայուն համայնք» թեմայով ակնարկի
մրցույթ, որին կարող են մասնակցել գյուղի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից: Մրցույթի անցկացումն ի թիվս այլ միջոցառումների, նպատակ ունի բնակավայրի բոլոր բնակիչներին մասնակից դարձնել և առիթ տալ ներկայացնելու իրենց դիտարկումները գյուղի զարգացման խնդիրներին, ձևակերպել գյուղի ապագայի իրենց երազանքը, վեր հանել ներկա հիմնախնդիրները (պրոբլեմները), առաջարկել դրանց լուծման ուղիներն ու առաջնահերթությունները, խոչընդոտները, գյուղի բոլոր բնակիչների համար ընդունելի արժեքները, նպատակները:
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ՄԱԶԾ-ի փորձագետների կողմից և իրատեսական առաջարկները ներառվելու են Ճամբարակ քաղաքում բնակավայրում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման շխատանքներում:
1.Աշխատանքից մեր ակնկալիքներն են.
Ճամբարակի մասին պատմական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բիզնես, կրոնական, քաղաքական, քաղաքացիական, այլ ոլորտների մասին հարուստ տեղեկատվություն,
Ճամբարակի ներկա իրավիճակի վերլուծություն Ձեր աչքերով՝ (ո՞վ եմ ես, ի՞նչ նպատակներ ունեմ, ո՞րն է իմ երազանքը, ի՞նչ եմ անում Ճամբարակի զարգացման համար, ովքե՞ր ենք մենք միասին՝ իբրև հավաքականություն, որտեղի՞ց ենք գալիս (հնուց եկած ավանդույթներ, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, որո՞նք են Ճամբարակում ընդհանուր նպատակները, ի՞նչ ենք անում Ճամբարակի զարգացման համար, որո՞նք են նպաստող պայմանները, որո՞նք են խոչընդոտները, որո՞նք են Ճամբարակի բնակիչների ընդհանուր արժեքները, որոնց շուրջ կարող ենք համախմբվել, ինչո՞վ ենք նման միմյանց, ինչո՞վ ենք տարբեր, որո՞նք են մեր եկամտի հիմնական աղբյուրները, ո՞րն է ամենակարևոր ասելիքը, որ կուզեի փոխանցել հանրությանը…), Ճամբարակում առկա հիմնախնդիրների և դրանց պատճառների վերլուծություն, Ճամբարակի զարգացման մասին առաջարկներ, առաջնահերթությունների սահմանում և հիմնավորում, Ճամբարակի բնակիչներին բնորոշ հատկանիշների ներկայացում (բնավորության գծեր, սովորույթներ, արհեստագործական հմտություններ և այլն), Ճամբարակի հեղինակավոր անձինք (մարդիկ, որոնց կարծիքը կարևոր և էական է մեծամասնության համար), Այլ համայնքների (տեղական, միջազգային) հետ համագործակցության հնարավորությունների առաջարկ և դրանց հիմնավորում: ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԿՆԱՐԿԻ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ։ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ է 3 (ԵՐԵՔ) ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ․ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԴԻՏԱՐԿՎԵՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ 2.Աշխատանքը կարելի է ներկայացնել ինչպես տպագիր (ոչ ավելի, քան 2 էջ), այնպես էլ՝ ձեռագիր (ոչ ավելի քան 3 էջ) 3.Աշխատանքիհանձնմանվերջնաժամկետնէ՝ հուլիսի 20-ը, երկուշաբթի, 2020 թ., ժամը 18.00: 4.Աշխատանքը ուղարկվում է էլեկտրոնային փոստով hripsime.manukyan@undp.org էլեկտրոնային հասցեով կամ +374 99 274230 հեռախոսահամարին կցված Viber-ով, WhatsApp-ով կամ Telegram-ով։ Աշխատանքի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխության մասին կտեղեկացվի լրացուցիչ:
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/07/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/07/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։
Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20․000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական խորհրդատվության և վերապատրաստման դասընթացների համար։ Ծրագրերի ընտրությունը կատարվելու է երկու փուլով ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից սահմանված պայմաններին և չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:
«Կայուն համայնքներ» ծրագիրն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր․ • ունեն ՀՀ քաղաքացիություն, վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, • ունեն նորարարական նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ, • պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով, • Նախագծի մեկնարկին կլինեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, • նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը, • պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված հայտադիմումը։ Այն կարող եք գտնել այստեղ կամ հետևել հղմանը՝ https://form.jotform.com/SustainableCommunities/start-me-up-project
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հուլիսի 20-ը՝ ժամը 18։00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ • Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու, • Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323; +(374 91) 041323; +(374 93) 921099բջջային հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Ճամբարակի տարածաշրջան
Վարդենիսի տարածաշրջան
Ճամբարակ համայնք
Շողակաթ համայնք
Վարդենիս համայնք
Գեղամասար համայնք
Ճամբարակ-Թթուջուր, Վահան, Արտանիշ, Ջիլ,Ծափաթաղ,
Վարդենիս-Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք,Ավազան,Արփունք
Գեղամասար-Դարանակ,Կախակն,Կութ,Կուտական,Նորաբակ,Տրետուք,
Շատվան,Փամբակ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Զառիթափ համայնք
Արենի համայնք
Բարձրունի,Խնձորուտ,Նոր Ազնաբերդ,Սերս,Մարտիրոս,Գոմք ,Խաչիկ,Արենի, Ելփին,Չիվա,Ռինդ,Գնիշիկ
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիր
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/05/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/05/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ:
Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 21-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ հաջորդ աճուրդների համար։
1. Օտարման առարկա գյուղատնտեսական կենդանիների տվյալները
|
Հետևյալ հղմամբ տեղադրված են գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ՝ Գույք) բնութագրիչները(այսուհետ Ցանկ): Ցանկում յուրաքանչյուր լոտի հերթական համարին հաջորդում է տվյալ կենդանու նույնականացման (ականջապիտակի) համարը, տարիքը, կաթնատվությունը, մեկնարկային գինը և այլն: Գույքի գնահատման գները ձևավորվել են հաշվի առնելով առկա բնութագրիչները և ներկա շուկայական արժեքները:
Link: https://docdro.id/FYYmMQi
|
2. Աճուրդի կարգը և պայմանները
|
2.1. Աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված աճուրդային Կարգ-ինկարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Լink:https://docdro.id/T6m4Upr
|
2.2. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված օրը, ոչ ուշ քան աճուրդը սկսվելուց 20 րոպե առաջ, մասնակիցների գրանցամատյանում գրանցման նպատակով, ներկայացնել․
- մասնակցության վճարը հաստատող փաստաթուղթը,
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը,
- իրավաբանական անձի դեպքում՝ միասնական գրանցամատյանից կազմակերպության վերաբերյալ քաղվածքը,
- իրավաբանական անձի լիազորված անձի դեպքում՝ գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիր,
- ֆիզիկական անձի լիազորված անձի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր։
Գրանցված մասնակցին տրվում է գրանցման համարով մասնակցության քարտ։
|
2.3. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ՝կազմակերպչական հարցերովԼիլիթ Աթանայանին 012 583452, 012 528516 հեռախոսահամարներով, իսկ Գույքի բնութագրիչների հարցերով Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997, կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru, h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:
|
2.4. Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը աշխատանքային օրերին 10։00-17։00 ընկած միջակայքում, ընդուպ մինչև աճուրդի օրվա ժամը 11։30։
2․5․ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ, որը նախապես վճարվում է Հիմնադրամի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում սպասարկվող Հ /հ 2470100531030000 հաշվարկային հաշվին։
|
- 3․Աճուրդի քայլերը․
- 3․1․Աճուրդի նվազագույն քայլ է սահմանվում5․000 (հինգ հազար) ՀՀ դրամը։
- 3․2․Մասնակիցը բարձրացնում է իր քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռքբերելու մասին:
- 3․3․ Յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել առնվազն մեկ քայլով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով՝ բարձրացնելով քարտը:
4. Աճուրդի արդյունքների ամփոփում
|
- 4․1․ Վաճառված լոտի հաղթողի հետ կնքվում է Գույքի առուվաճառքի պայմանագիր։
- 4․2․ Գույքի արժեքը (մասնակցության վճարի հաշվանցմամբ) ենթակա է վճարման ոչ ուշ քան աճուրդի օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ սույն հայտարարության մեջ նշված հաշվարկային հաշվին։
- 4․3․ Գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագում է Գույքի դիմաց ամբողջական վճարման փաստը Հիմնադրամի բանկի կողմից հավաստվելուց հետո։
- 4․4․ Նախորդ կետում նշված փաստի հավաստումից հետո գնորդը հեռախոսազանգով (ընդ որում, հեռախոսազանգը կարող է ձայնագրվել) տեղեկացվում է այդ մասին, որից հետո ծագում է գնորդի պարտավորությունը ոչ ուշ, քան տեղեկացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գույքը իր միջոցներով և իր հաշվին տեղափոխելու Հիմնադրամի տարածքից (հակառակ դեպքում Հիմնադրամն իրավասու է պահանջելու Գույքի պահպանության հետ կապված ծախսերի, ինչպես նաև վնասների հատուցում)։
- 4․5․ Կարգի 13-րդ և 37-րդ կետերում սահմանված դեպքերում մասնակցության վճարը չի վերադարձվում:
Կից՝ աճուրդի կենդանիների ցանկ:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/05/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/06/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։ Այս կապակցությամբ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։ Դասընթացը նպատակ է հետապնդում հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։ Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման ուղղությամբ։ Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։ Բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական, կարող են մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալ՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Սիրաք Ռաֆայելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
24/03/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
07/04/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նոր տեսակի Կորոնավիրուսի կանխարգելման և հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ Ճամբարակի համայնքապետարանին անհրաժեշտ են կամավորներ (սեփական տրանսպորտային միջոցներով կամ առանց)՝ տարատեսակ աշխատանքներ կատարելու համար:
Ցանկացողները կարող են լրացնել կցված թերթիկը և ուղակել chambarak.gegharquniq@mta.gov.am էլ. փոստին:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ճամբարակի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
11/02/2020
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2020
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքը հայտարարում է մրցույթ «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի համար, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ` կիրառելով մասնակցային բյուջետավարման սկզբունքները: Ենթադրամաշնորհի համար կարող են հայտ ներկայացնել ինչպես համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, այնպես էլ համայնքային աշխատանքային խմբերը։
Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կցված է։
Դիմումների վերջնաժամկետը՝ 28.02.2020թ.:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
1 2 |
|