2026 թվականի N_ | ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը։ Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգության բաղադրիչներին։ Առանձին մատնանշում են բռնի տեղահանված կանանց խնդիրները։ Ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և ՀՀ կառավարության 02 հունիսի 2022 թվականի N 803-Լ որոշմամբ․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Տալ հավանություն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027թթ․ տեղական գործողությունների ծրագրին և արդյունավետ աշխատանք տանել Ճամբարակ համայնքի համար նախատեսված նախագծով /հավելված / խնդիրների իրականացման, պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածությունն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
| |
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(4.69 Մբ)
հավելված |
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|