Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ. N510-Ն օրենքով՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2023M8RQGT/ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի 6-րդ փողոցի տուն 4 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.22 հա հողամասին կից 0.47299 հա հաղամասը տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի կողմից 04.12.2023թ-ին տրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991թ. որոշումից քաղվածքը և գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 01.02.2024թ-ին/, հիմք ընդունելով Արազմիկ Սևանի Սարգսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արազմիկ Սարգսյանին, Մինաս Սարգսյանին, Լալա Մելիքյանին, Կարինե Սարգսյանին և Սոֆյա Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ-ի թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- Արազմիկ Սևանի Սարգսյանին՝ ծնված 21.04.1940թ., Մինաս Հրանտի Սարգսյանին՝ ծնված 03.04.1962թ., Լալա Վոլոդյանի Մելիքյանին՝ ծնված 28.10.1962թ., Կարինե Հրանտի Սարգսյանին՝ ծնված 07.04.1964թ. և Սոֆյա Հրանտի Սարգսյանին՝ ծնված 13.04.1967թ., համատեղ սեփականության իրավունքով հատկացվել է 0.22 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.69299հա: Հողամասի վրա 1962թ.կառուցված երկհարկանի 1-ին հարկի 107.6 քմ ներքին և 142.68 քմ արտաքին մակերեսով և 2-րդ հարկի 116.3 քմ ներքին և 149.0 քմ արտաքին մակերեսով առանձնատունը, 24.8 քմ ընդհանուր մակերեսով բաց պատշգամբը և աստիճանահարթակը, 22.4 քմ ներքին և 25.57 քմ արտաքին մակերեսով 1995թ. կառուցված խորդանոցը, 99.3 քմ ներքին և 120.0 քմ արտաքին մակերեսով 1963թ. կառուցված անասնաշենքը, 62.1 քմ ներքին և 66.39 քմ արտաքին մակերեսով 2019թ. ինքնակամ /2023M8RQGT/ կառուցված անասնաշենքը, 34.2 քմ ներքին և 38.54 քմ արտաքին մակերեսով 2020թ. ինքնակամ կառուցված ամառային խոհանոցը և 1.91 քմ մակերեսով պարիսպը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինակամ նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Արազմիկ Սարգսյանի, Մինաս Սարգսյանի, Լալա Մելիքյանի, Կարինե Սարգսյանի և Սոֆյա Սարգսյանի համատեղ սեփական գույք:
- Համայնքի կողմից Արազմիկ Սարգսյանին, Մինաս Սարգսյանին, Լալա Մելիքյանին, Կարինե Սարգսյանին և Սոֆյա Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.69299 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Ինքնակամ /2023M8RQGT/ կառուցված 106.84 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց արժեքը կազմում է 67 700/ վաթսունյոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին, համարել Արազմիկ Սարգսյանի, Մինաս Սարգսյանի, Լալա Մելիքյանի, Կարինե Սարգսյանի և Սոֆյա Սարգսյանի համատեղ սեփական գույք:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 26.02.2024թվականին տրված թիվ 224-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|