Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈւՄ ԿՈՌՈւՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ ՏԵՂԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈւՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ (ԱՅՍՈւՀԵՏ՝ ՀԱՆՁՆԱԽՈւՄԲ) ՁԵՎԱՎՈՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2023-2024 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 7-րդ կետի պահանջներով.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ու Մ  Է՝ 

  1. Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում ձևավորել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ հետևյալ կազմով.
    ա/ Համայնքի ղեկավար
    բ/ Համայնքի ավագանու 4 անդամներ
    գ/ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
    դ/ Համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
    ե/ Իրավաբանական բաժնի պետ
    զ/ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ
    է/ Տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ
    ը/ Ինքնագնահատման խմբի աշխատանքները համակարգող։
  2. Հաստատել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատում իրականացնելու գնահատման կատեգորիաները և դրանց մեջ մտնող ցուցանիշները՝ համաձայն N 1 հավելվածի։
  3. Հաստատել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախմբի գործունեության մեթոդաբանությունը՝ համաձայն N 2 հավելվածի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.23 Կբ) հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner