Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 113-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը (կցվում է), որը հիմնավորված է Ճամբարակ համայնքի ավագանու՝ հանրային բաց քննարկում անցկացնելու մասին 12.11.2019թ. N 78-Ն որոշմամբ և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանասական ներդրումները կատարելու պայմանով 2021-2022թթ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

  1. Թույլատրել մասնակցելու Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրին:
  2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Ճամբարակ համայնքի կենտրոնական գրադարանի տարածքում կառուցվող զոհվածների հուշահամալիրի կառուցման ծրագրի ֆինանսական հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021-2022թթ. թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրումներ կատարելու համար:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
Կողմ (5)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.98 Կբ) հավելված 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner