Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով և Ճամբարակ համայնքի ղեկավարի 10.04.2020 թվականի N115 որոշմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 05-031-0107-0164 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղնշանակության 2.1567 հա 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալական մրցույթով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 19.636 (տասնինը հազար վեց հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 25 տարի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|