Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով հիմք ընդունելով ՀՀ Կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Մանուկյանի թիվ 1.3/18-3/52606-17 12.12.2017թ. գրությունը համայնքի ավագանին. ՈՐՈՇՈւՄ է` 1. Համաձայնություն տալ լուծելու «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և Ճամբարակ համայնքի մինչև 13.10.2015 թվականին կնքված անշարժ գույքի`համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ձախակողմյան հատվածի 30.1 քմ. մակերեսով տարածքի, վարձաալության պայմանագիրը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |