Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է՝
- Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի 1-ին փող. թիվ 1 հասցեում գտնվող, 05-037-0028-0002 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն հանդիսացող 0.01 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված 63.0 քմ նախկին ավտոկանգառը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի և շինության համար մեկնարկային գին սահմանել 512.780.0 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|