Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 11.01.2024թ. թիվ 20-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Տ. Մեծի փող., 11/9 ավտոտնակ հասցեում գտնվող /վկայական 04042025-05-0045/ 05-002-0101-0041 կադաստրային ծածկագրով 0.00421 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 34.13 քմ ներքին և 42.1 քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/ ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Անժելա Վարդանյանին:
- Քաղաքացի Անժելա Պավլու Վարդանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 14 200 /տասնչորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 31 300 /երեսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|